ԱՐՇԱԿՅԱՆ քույրեր, երգչուհիներ: Անուշ Աշոտի Արշակյան. ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը (2001), կոնսերվատորիան (2005): Ինգա Աշոտի Արշակյան. ծնվել է 1982 թվականի մարտի 12-ին Երևանում: Ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը (2002), կոնսերվատորիան (2005): 2000-ից աշխատում են Երևանի երգի թատրոնում, հանդես են եկել համերգներով, այդ թվում՝ Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում (2002): 2003-ից հանդես են գալիս միասին (դուետ), իրենց նվագախմբով, երգացանկում՝ հայկական ժողովրդական, ազգագրական և էստրադային երգեր: Համարվել են 2003-ի տարվա լավագույն դուետը (Երևան), ալբոմը՝ տարվա լավագույն փոփ ռետրո ալբոմ (2004, Հոլիվուդ):  Համերգներով շրջագայել են Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Տորոնտոոյում, Փարիզում, Արգինտինայում և այլուր: ՀՀ նախագահի մրցանակ (2004):

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am