Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցի

 ԱՐՍԵՆ ԴՊԻՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ. ծնվել է Կեսարիայում, սակայն ծննդյան թիվը անհայտ է, XVIII դարի փիլիսոփա, մշակութային գործիչ: Հեղինակ է «Գիրք սահմանաց յոգնադիմի իրողութեանց...» հանրագիտարանային բառարանի (1749). կազմված է առաջաբանից, վերջաբանից, երկու աղոթքից, բուն բառարանից և Ղուկաս Վանանդեցու «Ի զբօսանս Հայկազունեաց» (1756) գրքից վերցրած «Բարք ոմանց կենդանեաց» համառոտ բառարանից: Պարունակում է գիտության տարբեր բնագավառներին, կրոնին, մշակույթին, արհեստներին վերաբերող շուրջ 1200 բառահոդված: Գիրքը հայ առաջին հանրագիտարանն է: Մահվան վայրը և թիվը անհայտ է:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am