ԱՐՄԻՍ (Արմենակ Միսիրյան) ծնվել է 1901 թվականին Ադիյամանում (Թուրքիա), նկարիչ: 1915-ից ապրել է Հալեպում: 1930-ին տեղափոխվել է Փարիզ, հաճախել ժյուլիեն և Գրանդ Շոմիեր ակադեմիաները: Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» խմբակցության ցուցահանդեսներին, իբրև նկարիչ ճանաչվել է 1950-ական թվականներին: Մեծ եղեռնի և հայ ժողովրդի վերապրումի թեմաներով 20 կտավ ցուցադրել է Փարիզում, Յյուրիխում և Ամստերդամում: Անհատական ցուցահանդես՝ Երևանում (1964): Արմիսի գործերի մի մասը («Երեք բարեկամ», 1955, «Ընտանիք», 1959, «Սայլը նրբանցքում», 1960, «Կիթառահարը», 1963 և այլն) գտնվում է ՀԱՊ-ում: Հեղինակ է «Դրուագներ նկարչական կյանքէս» (1965) գրքի: Մահացել է 1977 թվականին Փարիզում;

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am