ԱՐՄԵՆՅԱՆ Գևորգ Արտաշեսի. ծնվել է  1920 թվականի հունվարի 5-ին Թիֆլիսում, կոմպոզիտոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1985): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953): 1958-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1983-ից): Գրել է օպերաներ՝ «Խաչատուր Աբովյան» (1958, բեմադրություն՝ 1960), «Խորտակում» (1968, բեմադրություն՝ 1968, Երևան, 1972՝ Պերմ), «Սիրո կղզի» (2001), խմբերգային կանտատներ՝ «Ասք Հայաստանի մասին» (1951), «Վարպետի սիրտը» (1982), սյուիտներ՝ «Վարդգես Աուրենյանցի պատկերասրահում» (1963), «Քաջ Նազար» (1981), վոկալ շարքեր («Ղողանջներ», 1981 և այլն), ռոմանսներ, խմբերգեր, կինոերաժշտություն: Մահացել է 2005 թվականի ապրիլի 10-ին Երևանում;

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրիգորյան Ք., Գևորգ Արմենյան [Կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը], Ե., 1981:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am