ԱՐՄԵՆՅԱՆ Արմեն (Իփեկյան Արմենակ) Նուրիջանի. ծնվել է 1871 թվականի սեպտեմբերի 10-ին Կոստանդնուպոլսում, դերասան, ռեժիսոր: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935): 1890-ական թթ. Փարիզում խաղացել է Սառա Բեռնարի, «Բյուֆ դյունոր», «Կոմեդի ֆրանսեզ» թատրոններում, 1902-03-ին՝ Բաքվի հայկական թատերախմբում: 1904-ին Նոր Նախիջևանում կազմակերպել է թատերախումբ, 1908-ին Հ. Աբելյանի հետ ղեկավարել «Աբելյան- Արմենյան» թատերախումբը, 1914-26-ին գործել Այսրկովկասում, Հս. Կովկասում, Իրանում, Մոսկվայում, Սուխումում: 1935-ից՝ Լենինականի թատրոնի դերասան, ռեժիսոր: Իր բեմադրություններում Ա. դասական ռեալիզմի սկզբունքներով ներդաշնակել է դերասանական  անսամբլը և անհատական ստեղծագործությունը, հասել հավաստի պատկերման: Լավագույններից են՝ Շանթի «Հին աստվածներ» (1913, հայ բեմում՝ առաջին անգամ), Չարենցի «Կապկազ թամաշա» և այլն: Դերերից են՝ Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), Հարպագոն (Մոլիերի «Ագահը») Ան: Հեղինակ է «60 տարի հայ բեմի վրա» գրքի (1954):  Մահացել է  1965 թվականի հուլիսի 18-ին Լենինականում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Մուրադյան Ն., Արմեն Արմենյան, Ե., 1959:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am