ԱՐՄԵՆ Մկրտիչ (Ալիքյան-Հարությունյան Մկրտիչ Գրիգորի), ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), Լենինականի «Հոկտեմբեր» գրողների միության հիմնադիրներից: Հեղինակ է չափածո («Շիրկանալ», 1925, ժողովածու) և արձակ երկերի («Ակաուտ № 89», 1933, վերամշակված հրատարակություն՝ «Կարմիր և կապույտ փողկապներ», 1954, «Յասվա», 1953, «ժիրայր Գլենց», 1967): Գրել է նաև մանուկների ու պատանիների համար («Գույնզգույն թագավորություն», 1959, հեքիաթ-վիպակ և այլ գործեր): Ա. Մ-ի «Հեղնար աղբյուր» (1935, համանուն կինոնկար՝ 1971) վիպակում և «Պատվիրեցին հանձնել ձեզ» (1964) ժողովածուում (պատմվածքներ, վեպ) առավել հարազատորեն է արտահայտվել նրա ստեղծագործությանը հատուկ՝ ռոմանտիկայով տոգորված ռեալիզմը: 1937-ին անհիմն բռնադատվել է, աքսորվել, 1946-ին արդարացվել: Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:                                           

Երկ., հ. 1-5, Ե.,1966-73:                                                                 

Մելքոնյան Մ.Գ.,  Մկրտիչ Արմեն, Ե., 1981:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am