ԱՐՄԱՆ Նորայր, Նուրհան ծնվել է 1948 թվականին Կոստանդնուպոլսում, ջութակահար, դիրիժոր: Իբրև ջութակահար՝ 13 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: 1970-ից նվագել է Կալիֆոռնիայի կամերային, Ֆլորիդայի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերակցության նվագախմբերում: 1982-ից եղել է Կանադայի Նորթ Բեյ նվագախմբի, 1986-ից՝ Նյու Բրունսուիք սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի երաժշտության տնօրենը, 1984-ին հիմնադրել է «Լորդերն սիմֆոնիա» ե. «Նորթ Բեյ» ամառային փառատոները: 1990-ից որպես հրավիրյալ ղեկավարել է բազմաթիվ երկրների (Լեհաստան, Հունգարիա, Ռուսաստան, Չեխոսլովակիա և այլն) սիմֆոնիկ նվագախմբերը: 1992, 1993 և 1995-ին այցելել է Հայաստան, ղեկավարել մի շարք համերգներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ. երկացանկում՝ Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Լ. ճգնավորյանի և այլոց գործերից;

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am