ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Վահրամ Ավագի. ծնվել է 1899 թվականի ապրիլի 4(16)-ին Էրզրումում: Պարուսույց, բալետմայստեր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958): 1920-22-ին դասավանղել է էթարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս): Թիֆլիսում (1922) և Երևանում (1924, այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան, ղեկավար՝ մինչև 1932-ը) հիմնել ու ղեկավարել է պարարվեստիի ստուդիաներ: 1926-ին Երևանի ստուդիայում բեմադրել է Դելիբի «Կոպելիա» բալետը (առաջին բալետ, ներկայացումը Հայաստանում): 1925-ին ստուդիայում ստեղծել և ղեկավարել է հայկական ազգագրական պարի անսամբլը, եղել լավագույն մենապարողը (համամիութենական սպարտակիադայի՝ 1928, Մոսկվա, և Այսրկովկասի 1-ին օլիմպիադայի՝ 1934, Թբիլիսի, դափնեկիր): 1932-38-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր: 1957-ին Աշնակ գյուղում (Արագածոտնի մարզ) կազմակերպել է ազգագրական պարի ինքնագործ խումբ (Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի դափնեկիր, 1957, Մոսկվա): Մահացել է 1978 թվականի հուլիսի 18-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am