ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ էմին (էմիլ) Ասպետի, ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում, կոմպոզիտոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1961): 1973-85-ին՝ ՀԿՄ վարչության առաջին քարտուղար: Գրել է «Պրոմեթևս» բալետը (բեմադրված՝ 1967, Երևան), 5 սիմֆոնիա (1962-65), 2 սիմֆոնիետ (1969, 1983), ալտի (1963), գալարափողի (1982), ջութակի (1987) կոնցերտներ, «Կոմունարների պատը Փարիզում» (1972), «Երգ եռաձայն» (1973), «Ձոն Հայաստանին» (1977) խմբերգ, պոեմները, «Սահակ Պարթևի 5 շարականներ» վոկալ շարքը (1972), դաշնամուրային, կամերային, գործիքային երկեր, կինոերաժշտություն: Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 17-ին Մոսկվայում:

Գրականության ցանկ

  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

  Ананян А.А., Эмин Аристакесян, Е„ 1984.

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am