ԱՌԱՔԵԼՅԱՆ Սուրեն Հակոբի. ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 28-ին գյուղ Ձոլախաչում (այժմ՝ Ցոլաքար՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում, կինոռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980): Ավարտել է ԵԹԻ (1949): 1955-ից՝ Հայֆիլմի, 1959-ից՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի (այժմ՝ «Հայկ») կինոստուդիայի ռեժիսոր: Նկարահանել է «Հանճարեղ երգիծաբանը» (1964), «Ավետ Ավետիսյան», (1966), «Քարե տարեգրություն» (1977), «Մեր Սևանը» (1987), «Ճակատագիր» (1996) և այլ ֆիլմեր: Մահացել է 2003 թվականի մարտի 12-ին Երևանում:

 Գրականության ցանկ 

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am