ԱՌԱՔԵԼՅԱՆ Հենրիկ Սուրենի. ծնվել է 1927 թվականի հունիսի 3-ին Երևանում, ճարտարապետ: Ավարտել է ԵՊԻ (1952): 1973-1980-ին՝ Հայարդ-նախագիծ ինստիտուտի ճարտարապետական-շինարարական բաժնի պետի տեղակալ, 1980-1990-ին՝ գլխավոր մասնագետ: Առաքելյանի նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի տներ, «Նարինե» մանկական կլինիկական առողջարանը (1964), ՀԿԿ Երևանի քաղկոմը (1974, այժմ՝ Սահմանադրական դատարան), քաղլուստունը (1979, այժմ՝ Ամերիկյան համալսարան), էներգետիկայի հայկական ԳՀԻ (1965), Ավետիք Իսահակյանի (1963) և Արա Սարգսյանի (1973) տուն-թանգարանները, «էրեբունի» հյուրանոցը (1980), «Ավտոմատիկա» գործարանի նախագծային կոնստրուկտիվ բյուրոն՝ Վանաձորում (1971), մանկական առողջարան և լոգանքների շենք՝ Ջերմուկում (1979), երկաթուղային կայարանը, «Վերածնունդ» հուշահամալիրը (1970-1980)՝ Չարենցավանում, կենտրոն, հիվանդանոցը և ավտոկայարանը՝ Հրազդանում (1978), Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձանը՝ Պտղնիում (բետոն, 1982) և այլն: Մահացել է 1998 թվականի մարտի 31-ին Երևանում:

Գրականության ցանկ 

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am