ԱՌԱՔԵԼՅԱՆ Ֆերդինանդ Եգորի. ծնվել է 1943 թվականի հունվարի 23-ին Երևանում, քանդակագործ: Ավարտել է ԵԳՈՒ (1965), ԵԳԹԻ (1970): Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում: Գործերից են՝ «Վերածնունդ» (1984, բարձրաքանդակ, տուֆ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» (1981, բարձրաքանդակ, բազալտ, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարան), «Հյուրընկալություն» (1977, հարթաքանդակ, տուֆ, Գյումրիի «Շիրակ» հյուրանոց, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1978), Վարդան Աճեմյանի շիրմաքարը (1978, գրանիտ), Կարեն Դեմիրճյանի մահարձանը և տապանաքարը (2000, բրոնզ, գրանիտ, երկուսն էլ՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն), Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար (1996, բազալտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), որոնց բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները: Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր:

Գրականության ցանկ 
  
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am