ԱՌԱՔԵԼ (Առաքելյան) Գևորգ Աբրահամի. ծնվել է 1937 թվականի հունվարի 1-ին Կիրովականում, նկարիչ: Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ստուդիան (1963): Ստեղծագործում է հիմնականում բնանկարի և գրաֆիկայի բնագավառներում: «Սպասում» (1977), «Բազում գյուղը» (1986) և այլ բնանկարներն աչքի են ընկնում վառ գունային գամմայով: Գրաֆիկական գործերից են՝ «Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1977), «Թումանյան. քառյակներ» (1999). «Զարկված թռչուններ» (2000), նաև շարքեր՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1000-ամյակին (2001): Անհատական ցուցահանդեսներ՝ Վանաձորում (1978, 2001):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am