ԱՔԹԵՐՅԱՆ Հայկ Արամի. ծնվել է 1904 թվականի մարտի 4(17)-ին, Կոնստանցայում (Ռումինիա), ռեժիսոր, թատերագետ: Ավարտել է Բուխարեստի համալսարանը, Դրամատիկական արվեստի կոնսերվատորիան: 1929-1932-ին՝ Տ. Բուլանդրայի և Ս. Վենտուրայի թատրոնների դերասան և ռեժիսոր, 1940-1941-ին՝ Բուխարեստի Ազգային թատրոնի տնօրեն: Աքթերյանը նոր թատրոնի 175 ջատագովներից էր. բեմադրել է Ո. Շերիֆի «ճանապարհորդության վերջը», Ֆ. Հերբելի «Հուդիթը», ժ. Տեպայի «Լրտեսուհին» և այլն: Հեղինակ է «Թատրոնի կազմակերպումը» (1938), «Շեքսպիր» (1938) և այլ երկերի, բանաստեղծությունների երկու ժողովածուի (1929, 1936, ռումիներեն): Մահացել է 1943 թվականի  օգոստոսի 7-ին:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am