ԱՓՈՅԱՆ Շուշանիկ Հարությունի. ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում, երաժշտագետ: Արվեստագիտության թեկնածու (1963), պրոֆեսոր (1987): Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի (1947),երաժշտագիտության (1948) բաժինները: 1957-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (1980-1990-ին՝ ամբիոնի վարիչ): Ուսումնասիրությունները վերաբերում են հայ կատարողական արվեստի պատմության և տեսության հարցերին: Հեղինակ է «Խորհրդային Հայաստանի դաշնամուրային երաժշտությունը» (ռուսերեն, 1968), «Ոոբերտ Անդրիասյան» (ռուսերեն, 1984), համահեղինակ՝ «XX դարի դաշնամուրային մանկավարժության և կատարողական արվեստի պատմությունից» (1998, ռուսերեն) և այլ գրքերի: Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում:

 
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am