ԱՆՏՈՆՅԱՆ Միքայել Լիպարիտի. ծնվել է 1936 թվականի մարտի 16-ին Երևանում, նկարիչ-ձևավորող: Սովորել է Խարկովի նկարչական ուսումնարանում (1951-1952), ավարտել ԵԳԹԻ (1972), Մոսկվայի հեռուստաֆիլմերի բարձրագույն դասընթացները (1980): 1955-1962-ին՝ ԵՌԹ նկարիչ-դեկորատոր, 1962-1969-ին՝ հայկական հեռուստաստուդիայի նկարիչ-ձևավորող: 1997-ից դասավանդել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայում, 1998-ից՝ ՀՊՄՀ-ում, 1999-ից՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում: Ձևավորել Է «Թափառախումբը հեռանում Է Երկինք» (1976, Մոսֆիլմ), «Ֆավորիտ» (1976), «Կյանքի արմատ» (1977, երկուսն էլ՝ Մոլդովաֆիլմ, զգեստները), «Քաոս» (1973), «Սպիտակ ափեր» (1975), «Ընկեր Փանջունի» (1992), «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» (2003, բոլորը՝ Հայֆիլմ) և այլ կինոնկարներ: «Երբ երգում Է կյանքը» (1995, հեռուստաֆիլմ), «Լուսո տաճար ծովի ափին» (1997, վավերաֆիլմ) և այլ ֆիլմերի բեմադրող-ռեժիսորն է: Գործերից ցուցադրվել են ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր: Մահացել է 2005 թվականի նոյեմբորի 22-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am