ԱՆՏՈՆՈՎ (Անտոնյան) Զուրաբ Նազարի. ծնվել է 1820 թվականի փետրվարի 9(21)-ին քաղաք Գորիում, դրամատուրգ, դերասան: Գրել է վրացերեն: 1850-ին խաղացել է վրաց պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր Գեորգի էրիսթավիի «Բաժանություն» կատակերգությունում, որով, ինչպես և Անտոնովի «Ուզում եմ իշխանուհի լինել» (1851) դրամայով սկզբնավորվել է վրաց թատրոնի խաղացանկը: Անտոնովը գրել է նաև «Քյորօղլի», «Խևսուրների հարսանիքը» դրամաները, «Արևի խավարումը Վրաստանում» կատակերգությունը (բեմադրվում է առ այսօր): Մահացել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Թիֆլիսում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am