Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Անտոնեվիչ, Պերեգրիմուս, Յան Բոլոզ

 ԱՆՏՈՆԵՎԻՉ, Պերեգրիմուս, Յան Բոլոզ. ծնվել է 1858 թվականին գյուղ Սկոմորոխում (այժմ՝ Ուկրաինայի Տերնոպոլի մարզում), արվեստաբան, գրականագետ, լեզվաբան: Սովորել է Կրակովի համալսարանում (1876-1880), եղել Լվովի համալսարանի պրոֆեսոր, Լեհական ԳԱ ակադեմիա (1914), Լվովի համալսարանի արվեստի պատմության ամբիոնի վարիչ (1893-ից): Գրել է մենագրություններ ու հոդվածներ եվրոպական նշանավոր նկարիչների մասին, ուսումնասիրել լեհահայ գաղութի եկեղեցական և քաղաքացիական ճարտարապետությունը, Գալիցիայի և Բուկովինայի հայկական հուշարձանները: Մահացել է 1922 թվականի սեպտեմբերի 29-ին Բադ-էլստերում (Գերմանիա):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am