ԱՆԴՐԻԱՍՅԱՆ Ռոբերտ Քրիստափորի. ծնվել է 1913 թվականի օգոստոսի 25-ին (սեպտեմբերի 7) Թիֆլիսում, դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961): Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (1935): 1938-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1964-ից, ամբիոնի վարիչ՝ 1944-1968-ին՝ ընդհատումներով): Հեղինակ է դաշնամուրային երկերի՝ կոնցերտ, «Երկու էտյուդ», «Երկու պար», «Նաիրի» պոեմ, երգերի (Սայաթ-Նովա, Կոմիտաս և ուրիշներ) փոխադրումների և մշակումների: Մահացել է 1971 թվականի օգոստոսի 20-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
Գրկ. Апоян III. Роберт Андриасян, Е., 1984.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am