ԱՆԴՐԻԱՍՅԱՆ (Անդրիասով) Իոսիֆ Արշակի. ծնվել է 1933 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում, կոմպոզիտոր, փիլիսոփա: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1963): Հեղինակ է երեք սիմֆոնիայի, սիմֆոնիկ նվագախմբի համար շեփորի, կլառնետի կոնցերտինոների, գալարափողի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտի, կամերային նվագախմբի հնգամաս վարիացիաների, դաշնամուրային տրիոյի, «Երկիր-հայրենիքին» կանտատի, ինչպես և բազմաթիվ նվագարանային երկերի, փիլիսոփայական երկու աշխատության: Նրա երկերը հնչել են ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտի երաժշտական փառատոնում, տարբեր մրցույթներում: Անդրիասյանը 1979-ից բնակվել է Մանհաթընում (Նյու Տորք): 2002-ին Երևանում, Հայաստանում առաջին անգամ, կատարվել են Անդրիասյանի երկերը: Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 16-ին Նյու Յորքում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am