ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ալլա Եգորի. ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 31-ին Տաշքենդում, դերասանուհի: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1950): 1937-1947-ին՝ ԵՌԹ, 1947-ից՝ ԵԵԿԹ դերասանուհի: Դերերգերից են՝ Բայադերա (Կալմանի «Բայադերա»), Կարինե (Տիգրան Չուխաճյանի «Կարինե»), դերերից՝ Կատարինե (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Նատաշա (Ալեքսանդր Շիրվանգադեի «Մորգանի խնամին»), Իրինա «Ծաղրածուի որդին», Սաֆֆի («Գնչուների բարոնը»), Ֆլորենա («Պարերի ուսուցիչ»), Երանյակ («Ատամնաբույժն արևելյան»), Շողիկ («Աղբյուրի մոտ»), Մակակո («Վարինկի վեչեր») և այլն: Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am