ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ Ստեփան Խաչատուրի, Ստեփ-Անդ. ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին քաղաք Մայկոպում՝ ՌԴ, բեմանկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1967): Ավարտել է ԵԳՈԻ (1947), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1954): 1954-ից աշխատել է ՀայՖիլմում (1971-1982-ին՝ մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավար):                                1975-1982-ին՝ ՀՆՄ քարտուղար, 1998-ից՝ թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահ: 1980-1986-ին և 1999-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: Ձևավորել է գեղարվեստական («Հյուսիսային ծիածան», 1960, «Տժվժիկ», 1961, «ճանապարհ դեպի կրկես», 1963, «Նռան գույնը», 1969, «Երկունք», 1977, «Հուսո աստղը», 1978 և այլն) և մուլտիպլիկացիոն («Արևի հարսնացուն», 1971, Համամիութենական կինոփառատոնի մրցանակ, 1973, Ալմա Աթա, «Կար-չկար՝ մի ոզնի կար», 1977, Համամիութենական կինոփառատոնի 2-րդ մրցանակ, 1978, Երևան և այլն) ֆիլմեր:                                                                                  Ռեժիսորական մուլտֆիլմերից են՝ «Վին պինգվինը» (1972), «Անընկճելին» (1981) և այլն, գեղանկարչական գործերից՝ «Ինքնանկար» (2002), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003) դիմանկարները և այլն: Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1978, 1982, 2003): Անդրանիկյանի գործերից պահվում են ԳԱԹ-ում, ՀԱՊ-ում:

 
Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am