ԱՆԱՍՅԱՆ Հենրիկ Հակոբի. ծնվել է 1937 թվականի ապրիլի 10-ին Երևանում, դիրիժոր, կոմպոզիտոր, գրող, հասարակական գործիչ: Հակոբ Անասյանի որդին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1966): 1962-1978-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոյի երաժշտական բաժնում, 1966-1967-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, 1974-1977-ին՝ երգի-պարի անսամբլի դիրիժոր: 1978-ից բնակվում է Լոս Անջելեսում. 1978-ին ստեղծել է «Սիփան» երգչախումբը (ելույթներ Երևանում՝ 1990, 1991, 1997), եղել «Սարդարապատ» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Անասյանը ստեղծել է «Սրբազան համերգ» շարքը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, գրել «Հայրենիք և սեր», «Սայաթ-Նովա» սյուիտները, «ճանապարհ» սիմֆոնիկ պոեմը, կոնցերտ՝ դուդուկի և նվագախմբի համար, խմբերգեր, երգեր («Սիրում եմ», «Երազ աղջիկ» և այլն): Հեղինակ է երաժշտական գործերի («Իմ հայրենիք», «Կռունկ, բարով դառնաս», 1997), գրականության, երաժշտագիտության, հրապարակախոսական հոդվածերի ժողովածուի՝ «Լուռ ցավեր» (1990), «Ա՛յս եմ ես...» (հ. 1-4, 1993-2004) և այլ գրքերի:                                                                                              

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007: 
Երկ. Հայրենիք և սեր (Մեներգերի ընտրանի), Ե., 2004:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am