Անասյան Արմեն Հենրիկի. ծնվել է 1963 թվականի հունիսի 30-ին Երևանում, ջութակահար և դիրիժոր է: Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը (1978), Լոս Անջելեսի համալսարանի երաժշտական բաժինը (1989), կատարելագործվել Գերմանիայում (1990), Նյու Յորքում (1991): 1990-ից Գերմանիայում, 1992-ից Լոս Անջելեսում ղեկավարել է կամերային նվագախմբեր (1994-1998-ին՝ Տանիի նվագախումբը), 1993-ից՝ «Խաչատրյան» քառյակի առաջին ջութակ, 1998-ից՝ օպերային թատրոնի նվագախմբի ջութակահար:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am