ԱՆԱՆՅԱՆ Պատո (Պատվական) Ալեքսանդրի. ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 27-ին Դիլիջանում, նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946): Ավարտել է Լենինգրադի գեղարվեստի, քանդակագործության, ճարտարապետության ինստիտուտը (1935): 1933-1946-ին՝ Երևանի օպերայի և բալետի, 1948-1956-ին՝ Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնների նկարիչ: Ձևավորել է Պուչչինիի «Չիո-Չիո սան» (1934), Դելիբի «Լակմե» (1937), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1939) և այլ օպերաների բեմադրություններ, «Զանգեզուր» (1938, Հայֆիլմ) կինոնկարը: 1956-ից աշխատել է գրաֆիկայի բնագավառում: Մահացել է Երևանում 1991 թվականի մայիսի 6-ին:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am