ԱՆԱՆՅԱՆ Կարլեն Մարտիրոսի. ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 21-ին Թիֆլիսում, ճարտարապետ: Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (1971): Ճարտարապետական միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1996), թղթակից անդամ (1999): Ավարտել Է ԵՊԻ (1953): 1953-1964-ին աշխատել Է Հայարդնախագիծ ինստիտուտում: 1986-1990-ին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ: Անանյանի նախագծերով Երևանում կառուցվել են Էստակադով ուղանցույց (1966), Քիմռեակտիվների (1966). Վեդիում՝ գինու գործարանները, Սոչիում՝ պանսիոնատ (1974), Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկներին (1975, Վերիշեն՝ ԼՂՀ, 1985, Նոյեմբերյան), 1988-ին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին (1990, Երևան) նվիրված հուշարձանները և այլն: Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1974, 1985), Մոսկվայում (1999):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007: 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am