ԱՆԱՆՅԱՆ (Տեր-Անանյան) Ժիրայր Հրայրի. ծնվել է 1934 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում (ՀՀ Տավուշի մարզ), դրամատուրգ: Ավարտել Է ՀՊՄԻ (1958): 1959-1980-ին աշխատել Է Հեռուստառադիոպետկոմում: Առաջին պիեսը՝ «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստուտի ուսանողական բեմում: Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում՝ «Տաքսի, տաքսի» (1973, ԵԵԿԹ, 1978), «Անծանոթ ամուսիններ» (1979), «Իմ տունը քո տունը չէ» (1982), «Իրարանցում» (1983), «Կարուսել» (1988, վերջին երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), «Սրբապատկեր» (1991), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994), «Զգույշ, նա է» (1998), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000), «Կեսգիշերին» (2002), «Բրավո» (2003), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003): Անանյանի պիեսները բեմադրվել են նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Տորքում և այլուր: «Վահագն» համահայկական մրցանակ (2002, «Լույս քսանյոթի Փշերը», 2002, պիեսների ժողովածուի համար): Մահացել է 2004 թվականի ապրիլի 24-ին Երևանում:

 
Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
Երկ. Տաքսի, տաքսի (պիեսներ), Ե., 1987: Թռչող ափսեից իջած մարդը (պիեսների ժողովածու), Ծ., 1992: Լույս քեզ տեսնողին (պիեսների ժողովածու), Ե., 2003: Ըն-դունելությունը՜ երկուսից մինչև վեցը (պիեսների ժողովածու), Ե., 2003:
Գրկ. Ուղևորություն տաքսի տաքսիով, ժիրայր Անանյանի հետ (կազմ. Լ. Մսսնուչարյան), Ե., 2002:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am