ԱՆԱՆԻԿՅԱՆ Հակոբ Հարությունի. ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 20-ին Ալեքսանդրապոլում, նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965): Ավարտել է ԵԳՈՒ (1939): 1939-1941 և 1944-1966-ին դասավանդել է Գյումրիի նկարչական դպրոցում: Ստեղծել Է բնապատկերներ («Լենինական» (1940, ՀԱՊ), «Երդում» (1947), «Տեսարան Մանթաշից» (1959), «Կառնուտ գյուղը» (1962), «Աշունը Ջաջուռի սարերում» (1963) և այլն), դիմանկարներ («Երկաթուղային Կիրակոսյանը» (1949, ՀԱՊ), «Աղջիկը ծառի տակ» (1960), «Ծեր կոշկակարը» (1971), «Պոլոզ Մուկուչը» (1973, երկուսն էլ՝ ԺԱԹ) և այլն) և թեմատիկ պատկերներ: 1940 թվականից մասնակցել է հանրապետական, իսկ ավելի ուշ՝ համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Ռուսաստան, Չեխոսլովակիա, Լեհաստան, Արգենտինա, Մոնղոլիա)։ Դասավանդել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (Լենինական): 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Մահացել է 1977 թվականի մարտի 5-ին Երևանում: 1978 թվականին կազմակերպվել է հետմահու ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միություն, Երևան): Աշխատանքները գտնվում են ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի տարբեր մարզերի մշակույթի տներում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am