ԱՄՐԻԿՅԱՆ Միհրդատ (Ամերիկյան Հովհաննես) Հովհաննեսի. ծնվել է 1843 թվականի մայիսի 1(13)-ին գյուղ Ծինուբանում (այժմ՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում), դերասան, գրող: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից: 1863-ից՝ Պերճ Պռոշյանի, 1864-ից՝ Գևորգ Չմշկյանի թատերախմբերի դերասան: 1871-1874-ին գործել է Կոստանդնուպոլսում: Գաբրիել Սունդուկյանի կերպարների՝ Զամբախովի, Սարգսի, Զիմզիմովի («Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Պեպո») առաջին և լավագույն անձնավորողներից էր: Գևորգ Չմշկյանի հետ պայքարել է կեղծ կլասիցիստական ուղղության դեմ, դարձել հայ ռեալիստական թատրոնի առաջամարտիկներից: Ֆրանց Մոորի (Շիլլերի «Ավազակներ») լավագույն մեկնաբաններից էր: Ամրիկյանը 1872-1873-ին ղեկավարել է «Մշակ» թերթի երգիծանքի բաժինը, հեղինակ է բանաստեղծությունների, թարգմանությունների: 1874-1877-ին գործել է Կոստանդնուպոլսում: Մահացել է 1879 թվականի փետրվարի 5(17)-ին Թիֆլիսում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
Գրկ. Հարությունյան Ս., Միհրդատ Ամրիկյան, Ե., 1959:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am