ԱՄԻՐՅԱՆ Յուրի Բաբկենի. ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 12-ին Թբիլիսիում, դերասան: Ավարտել է ԵԳԹԻ (1962): 1962-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: Լավագույն դերերից են՝ Վարուժան (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Լյուդովիկոս (Բուլգակովի «Մոլիերի կյանքը»), Լիմոն (Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն», հեռուստաներկայացում): Մասնակցել է հեռուստա- և ռադիոներկայացումների, նկարահանվել կինոյում («Երկունք», 1978, «Կապիտան Առաքել», 1986, «Քույրիկը Լոս Անջելեսից», 1994 և այլն, բոլորը՝ Հայֆիլմ): Ճանաչվել է նաև որպես ասմունքող: Մահացել է 2004 թվականի հունվարի 23-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am