ԱՄԻՐԽԱՆՅԱՆ Ռոբերտ Բաբկենի. ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում, կոմպոզիտոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1987): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1969): 1970-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (1987-ից՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր): ՀԿՄ նախագահ (1991-ից): Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրություն՝ 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրություն՝ 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», «Վարիացիաներ լարային քառյակի համար»,  կինոերաժշտություն: ՀՀ ԱԺ պատգամավոր (1998-2003): ՀԼԿԵՄ (1971), ՀամԼԿԵՄ (1980) մրցանակներ, Առաջին մրցանակ (1969, «Կոմիտասին» երգի համար, Բեյրութ, Լիբանան), «Լավագույն երգ» մրցանակին (1973, «Ո՞ւր եք, տղաներ» երգի համար, Բեռլին, Գերմանիա), Երրորդ մրցանակ, (1975, «Աշնան մեղեդի» ստեղծագործության համար, Սոպոտի մրցույթ), Տարվա լավագույն երգ, (1978,«Քո աչերի հետ» երգի համար, Մոսվկա, ԽՍՀՄ),  Երրորդ մրցանակ, Առաջին մրցանակ (1983, «Ելեք» երգի համար, Սոչի, ԽՍՀՄ), (1988, «Երգն էլ ունի հոգի» երգի համար, Բելգրադ, Սերբիա), ՀՀ Սուրբ ՄԵսրոպ Մաշտոցի շքանշան (1998), Ռուսաստանի «Դաշնության Աստղ» շքանշան (2010), Հայաստանի Պետական մրցանակ (2011):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am