ԱՄԻՐԽԱՆՅԱՆ Ֆրունզե Աբրահամի. ծնվել է 1937 թվականի հունվարի 16-ին Երևանում, հնչյունային օպերատոր, ռեժիսոր: Ավարտել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտը (1966), վերապատրաստվել Մոսկվայում (1979): Հնչյունավորել է «Շրթներկ № 4» (1964), «Մորգանի խնամին» (1970, երկուսն էլ՝ գեղարվեստական), «Պրելյուդ» (1968), «Մենք» (1969, Կիևի կինոփառատոնի մրցանակ՝ 1969, երկուսն էլ՝ վավերագրական) և այլ կինոնկարներ: Ռեժիսորն է «Հասմիկ» (1978), «Արուս Ասրյան» (1979), «Բարձր սարեր» (1981, նաև՝ սցենարիստ, երեքն էլ՝ վավերագրական) և այլ ֆիլմերի: Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am