ԱՄԻՐՋԱՆՅԱՆ (Ամիրջան) Բեգլար Աստվածատուրի. ծնվել է 1868 թվականի հուլիսի 2(14)-ին Թիֆլիսում, երգիչ (բարիտոն): Սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1886-1889), ավարտել Միլանի կոնսերվատորիան (1894): 1895-1916-ին՝ Մոսկվայի Մեծ, Թիֆլիսի արքունական թատրոնների, Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տան օպերայի մեներգիչ: Դերերգերից են՝ Դև (Ռուբինշտեյնի «Դև»), Ամոնասրո, Ռիգոլետտո (Վերդիի «Աիդա», «Ռիգոլետտո»), Վալենտին (Գունոյի «Ֆաուստ») և այլն: Մահացել է 1937 թվականի մայիսի 18-ին Թբիլիսիում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am