ԱՄԻՐԲԵԿՅԱՆ Դորի (Արտաշես) Բեգլարի. ծնվել է 1905 թվականի մայիսի 8(21)-ին Թիֆլիսում, դերասան: Արամ Ամիրբեկյանի եղբայրը: ՎԽՍՀ (1958), ՀԽՍՀ (1964) ժողովրդական արտիստ: 1929-ից՝ Թիֆլիսի հայկական, 1931-1936-ին՝ Երևանի բանվորական թատրոնների դերասան: Ռեալիստական արտահայտչամիջոցներով է անձնավորել դրամատիկ. և կատակերգական դերեր՝ Զամբախով (Սունդուկյանի «Խաթաբալա»), Սուրեն (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Թափառնիկոս, Օգսեն (Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար») և այլն: Նկարահանվել է կինոյում («Գիքոր», 1934, Հայֆիլմ, «Գրենադա», 1969, Լենֆիլմ և այլն): Մահացել է 1983 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում:

Գրականության ցանկ 

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   

Գրկ. Փաշայան Ռ., Դորի Ամիրբեկյան, Ե., 1969:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am