ԱԼՅԱՆԱՔ Հրանդ Հովսեփի. ծնվել է 1880 թվականի մարտի 31-ին Կոստանդնուպոլսում, նկարիչ, արվեստաբան: Սովորել Է Կոստանդնուպոլսի գեղարվեստական վարժարանում: 1896-ից ապրել Է Բուղարիայում, Թիֆլիսում, Բաքվում, 1905-ից՝ Փարիզում: Մասնակցել Է «Անկախների սալոնի», Հայ ազատ արվեստագետների միության ցուցահանդեսներին: Փարիզում ստեղծել է «Մայրամուտը Պոլսի նավահանգստում», «Պոլսի ձկնորսների ապաստարանը», «Ձկնորսների դիտանոցները Պոլսի մեջ» և այլ նկարներ: Արվեստաբանական հոդվածների հեղինակ է: Ֆրանսիական մշակույթի տարածման համար արժանացել է ֆրանսիական կառավարության պարգևների: Մահացել է 1938 թվականի հոկտեմբերի 25-ին Փարիզում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am