ԱԼԹՈՒՆՅԱՆ (Ալթունտյուրի) , եղբայրներ՝ Առաքել Ալթունյանը ծնվել է 1840 թվականին Ալեքսանդրիայում, իսկ Ստեփան Ալթունյանի ծննդյան և մահվան թվերը անհայտ են, թատերական գործիչներ: 1859-ին Կ. Պոլսում հիմնել են «Հայկյան թատրոնը», կառուցել հատուկ շենք (Մկրտիչ Ճեզայիրլյանի հետ): Գ. Չափրաստճյանի, Ստեփան Էքշյանի, Ս. Պենկլյանի, Ս. Մնակյանի, Պ. Մաղաքյանի և այլոց մասնակցությամբ բեմադրել են հայ պատմական ողբերգություններ (երաժշտական մասի ղեկավար՝ Տիգրան. Չուխաճյան): Նյութապես օժանդակել են Կ. Պոլսի Արևելյան թատրոնի (1861) հիմնադրմանը, շենքի կառուցմանը և այլն: Առաքել Ալթունյանը մահացել է 1886 թվականին Կոստանդնուպոլսում;

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am