Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ալեքսանդրյան Ալեքսանդր

 ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ Ալեքսանդր Ալեքսանդրի. ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 8(20)-ին Շուշիում, կոմպոզիտոր, երաժշտական գործիչ, թառահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965): 1921-ից ստեղծել և ղեկավարել Է Հայաստանում ժողգործիքների առաջին խմբերը: 1930-1936-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1938-1967-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի գործիքային մասի ղեկավար: ժողովրդական գործիքների անսամբլի համար գրել Է 2 սյուիտ, բազմաթիվ պարային պիեսներ, երգեր, մի շարք պարեղանակներ («Դիլիջան», «Նազելի», «Սևանի» և այլն): Մահացել է 1978 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am