Ալեսյան (Ալալեմջյան) էժենի. ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 29-ին Նյոյի Սյուր Սեն (Ֆրանսիա), կոմպոզիտոր, դաշնակահարուհի: Ավարտել է Ֆոնտենբլոյի կոնսերվատորիան (1974): Գրել է «Ախթամար» բալետը, «Ամազոնուհի» օպերան (բեմադրություն՝ 2002, Փարիզ, 2003, Երևան), «Լիբե Պարկուս» դաշնամուրային ֆանտազիան, երգեր (ըստ Շեքսպիրի սոնետների) և այլն, որոնցում համադրված են հայ ազգային ու ժամանակակից երաժշտության ավանդույթներն ու հնարքները:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am