ԱԼԵՄՇԱՀ Գուրգեն Միքայելի. ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Պարտիզակում (այժմ՝ Բախչեջիկ՝ Թուրքիայում), կոմպոզիտոր, խմբավար, դիրիժոր: Ավարտել է Միլանի կոնսերվատորիան (1930): Փարիզում դասավանդել է Սամուել-Մուրատյան վարժարանում, կազմակերպել և ղեկավարել «Կիլիկիա», ՀՕԿ-ի «Ալագյազ», 1939-1947-ին՝ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբերը: Գրել է երգեր («Բուխարիկ», «Իմ երգը», «Ես սիրեցի» և այլն), «Իմ հեռավոր հայրենիք» խմբերգը, սիմֆոնիա («Արևելյան գիշերներ», «Հեքիաթ» և այլն), վոկալ-սիմֆոնիա («Ավարայրի պատերազմը», 1934) երկերը, «Վարդավառ» (1932), «Ծովինար» երաժշտական պատկերները, մշակել ժողովրդական երգեր: Մահացել է 1947 թվականի դեկտեմբերի 14-ին Դետրոյտում (ԱՄՆ):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am