ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Տիրան Հովհաննեսի. ծնվել է 1881 թվականի ապրիլի 12-ին Կոստանդնուպոլսում, թավջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր: Սովորել է Դրեզդենի կոնսերվատորիայում (1896-1901): Փարիզի «էքոլ նորմալ դը մյուզիք»-ի պրոֆեսոր (1920): 1936-ից դասավանդել է Նյու Յորքի Մանհեթընի երաժշտական դպրոցում: Կազմել և ֆրանսերեն հրատարակել է թավջութակի ուսուցման դասընթաց: Կատարողական տեխնիկայի շնորհիվ դասվել է աշխարհի առաջնակարգ թավջութակահարների շարքը: Ղեկավարել է սիմֆոնիկ նվագախմբեր: Գրել է երգեր ֆրանսիացի բանաստեղծների խոսքերով, երաժշտություն՝ Արշակ Չոպանյանի 2 ողբերգի համար և այլն, թավջութակի և դաշնամուրի համար մշակել Կոմիտասի երգերից, խմբագրել Բախի մի շարք սյուիտներ: Մահացել է 1954 թվականի հունիսի 17-ին Շամոնիում (Ֆրանսիա):

 Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
Երկ. L'enseignement du violoncelle. P., 1914; Traite' the'ore'tique et prantique du violoncelle, P., 1922.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am