ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Սարգիս Թորոսի. ծնվել է 1910 թվականի հունվարի 10-ին Էրզրումում, նկարիչ: Ավարտել Է ԵԳԱՏ, Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտը (1937): Տիրապետել է փայտագրության, ջրաներկի տեխնիկային, ստեղծել Է բնանկարներ («Բնանկար», 1940, ՀԱՊ և այլն): Պատկերազարդել Է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939), Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը (հրատարակություն՝ 1948): Զոհվել Է Հայրենական մեծ պատերազմում: Մահացել է 1942 թվականին:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am