ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Դոնարա Տաճատի. ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 28-ին Բաթումում, բալետի արտիստուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (1967): Տաճատ Ալեքսանյանի դուստրը, Վիլեն Ալեքսանյանի քույրը: Ավարտել է ԵՊՈւ-ն (1947): 1948-1972-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի, 1972-1989- ին՝ դերուսույց: Լավագույն դերապարերից են՝ Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Նունե (Արամ Խաչատրյանի «Գայանե»), Չմշկիկ («Խանդութ»), Հուր («Երեք արմավենի», երկուսն Էլ՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am