ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Աշոտ Սուրենի. ծնվել է 1934 թվականի մարտի 20-ին Երևանում, ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1981): Ավարտել է ԵՊԻ (1957): 1958-ից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում. 1971-1979- ին՝ գլխավոր ճարտարագետ, 1980-1988-ին՝ գլխավոր ճարտարապետ, 1991-ից՝ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար: 1988-1991-ին՝ ՀԽՍՀ ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ: Ալեքսանյանի նախագծերով Երևանում կառուցվել են Ռուս-հայկական (Սլավոնական) պետհամալսարանի համալիրը (1970), Մաշտոցի պողոտայի տրանսպորտային հանգույցը (1975), «Դվին» հյուրանոցը (1978, ՀԽՍՀ Պետական մրցանակ ՝ 1979), Հերոսների ծառուղին և Անհայտ զինվորի գերեզմանը «Հաղթանակ» զբոսայգում (1985), կայարանամերձ հրապարակի վերակառուցումն ու կառուցապատումը (գլխավոր ճարտարապետ, հեղինակային խմբի հետ), «Հյուսիսային ճառագայթ» բնակելի թաղամասը (2001), Ռազմական ինստիտուտի համալիրը (1996-2004), շենքեր՝ էջմիածնի խճուղու վրա (1962), Դիլիջանում (1968), Ծաղկաձորում (1975-1978, 1986), Գյումրիում (1991): Ալեքսանյանը Երևանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից է:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am