ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Սիրան Ալեքսանդրի. ծնվել է 1904 թվականի հունվարի 19(22)-ին, Բաթումում, դերասանուհի: ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ (1967): Ավետ Ավետիսյանի կինն է: 1934-ին՝ Երևանի Գորկու անվան բանվորական թատրոնի, 1935-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի: Դերերից Են՝ Նատալիա, էփեմիա (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո»), Վիկտորիա Նազարովնա (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Բարոնուհի Շտրալ (Լերմոնտովի «Դիմակահանդես») և այլն:   Մահացել է 1984 թվականի հունվարի 4-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am