ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Ռուզան Ռազմիկի. ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Երևանում, ճարտարապետ: Ռազմիկ Ալավերդյանի դուստրը: Ավարտել է ԵՊԻ ճարտարապետության բաժինը (1970): 1970-1995-ին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: 2000-ից՝ ՀՀ քաղաքաշինության փոխնախարար: Ալավերդյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981), Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի (1976), «Հայ երկրաբանություն» թանգարանի (1986) շենքերը, 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-1990) և կառուցապատման (1990-1991), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001) նախագծերը և այլն: «Տարվա լավագույն կառույց» միջազգային ճարտարապետության ստուգատեսի դափնեկիր (1995): Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում 71 տարեկան հասակում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:      

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am