ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Ռազմիկ Բեհբուդի. ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում, ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1964): Ռուզան Ալավերդյանի հայրը: Ավարտել է ԵՊԻ շինարարական ֆակուլտետը (1942): 1951-1968-ին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ, 1964-ից՝ նաև գլխավոր ճարտարապետ: 1959-1964- ին՝ ՀՃՄ վարչության պատասխանատու քարտուղար: Ալավերդյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ Հիդրոմետ ծառայության վարչության շենքը (1953), Ռելեի գործարանն ու հանրակացարանը (1956), ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտը (1962), Քիմկոմբինատի մշակույթի պալատը (1962), Վանաձորում՝ քիմիագործների մշակույթի պալատը (1950-53) և այլն: Ալավերդյանիի գլուխգործոցը Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքն է (1966), որի համար արժանացել է 1962-1967-ի ԽՍՀՄ ճարտարապետության նվաճումների ստուգատեսի դափնեկրի կոչման և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1970, հետմահու): Մահացել է 1968 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:      
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am