ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Նաիրուհի Իսահակի. ծնվել է 1941 թվականի հունիսի 25-ին Ստեփանակերտում, երգչուհի, պարուհի Ադրբեջանական ԽՍՀ (1982, 2000-ից՝ ԼՂՀ) ժողովրդական արտիստ: Ավարտել է Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանը (1968), մանկավարժական ինստիտուտը (1980): 1958-ից՝ Ղարաբաղի երգի-պարի անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978-ից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Երգացանկում են ԱՊՀ և արտասահմանյան ժողովուրդների երգեր: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Պարսկաստանում: ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:         
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am