ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (Մելիք-Ալավերդյան) Լևոն Ալեքսանի. ծնվել է 1887 թվականի մարտի 19 (31)-ին Թիֆլիսում, դերասան: ՎԽՍՀ ժողավրդական արտիստ (1950): Բեմ է բարձրացել Ամո Ղ. Խարազյանի խմբում, 1907-ից խաղացել Հայոց դրամատիկական ընկերության խմբում (Թիֆլիս), 1924-ից՝ Բաքվի, 1933-ից՝ Թիֆլիսի հայկական թատրոններում: Անձնավորել է բնութագրական դերեր՝ Բրիլիանտով (Սունդուկյանի «էլի մեկ զոհ»), Բարխուդար, էլիզբարյան, Սաղաթել (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»): Մահացել է 1963 թվականի հունվարի 5-ին Թբիլիսիում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:         
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am