ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Հենրիկ Կարապետի. ծնվել է 1935 թվականի փետրվարի 16-ին Լենինականում, երգիչ (բաս): ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1960): 1959-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Դերերգերից են՝ Նադիր շահ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Դավիթ Բեկ (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Արշակ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Լեպորելլո (Մոցարտի «Դոն ժուան»): Նկարահանվել է կինոյում («Հրդեհ», 1983, «Օտար խաղեր», 1986, «Խոշոր շահում», 1980, բոլորը՝ Հայֆիլմ և այլն): Մահացել է 1998 թվականի հուլիսի 11-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:         
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am