ԱԼԱՋԱԼՈՎ Մանուկ (էմանուել) Քրիստափորի. ծնվել է 1862 թվականի  հունիսի 8(20)-ին Նոր Նախիջևանում, նկարիչ: Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1883-1890 թվականներ): 1902-ից դասավանդել է Ստրոգանովյան ուսումնարանում: Ստեղծել է ռուսական բնապատկերներ («Գարնանամուտ», 1900, Տրետյակովյան պատկերասրահ, «Վաղ գարուն», «Ամառ», «Ամառը գյուղում», «Լուսընկա գիշեր», վերջին երկուսը՝ ՀԱՊ, Երևան): Գործերից պահվում են նաև ԱՊՀ երկրների թանգարաններում: Ալաջանովի դիմանկարը (գործ՝ Սերգեյ Մալյուտինի) պահվում է ՀԱՊ-ում: Մահացել է 1934 թվականի փետրվարի 19-ին Մոսկվայում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am